ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հյուրընկալեց Շվեդիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող մարմնի ներկայացուցիչներին։ Հյուրերը միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագետների հետ միասին կայցելեն ՀԱԷԿ, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, ճառագայթային թերապիա իրականացնող որոշ առողջապահական կազմակերպություններ։ Այցի արդյունքում կնախապատրաստվի Հայաստանի և Շվեդիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության և փոխընբռնման հուշագիր։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն համագործակցելու է Շվեդիայի կարգավորող մարմնի հետ ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային բժշկության և ճառագայթային թերապիայի, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում։
Կենտրոնի մասնագետը մասնակցել է Փոքր մոդուլային ռեակտորների ստանդարտիզացման և հարմոնիզացման Կարգավորող Մարմինների բաժնի Նախագծի նախա-լիցենզավորման գնահատման խմբի աշխատանքային հանդիպմանը։ Խմբի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է նախա-լիցենզավորման փուլում ՓՄՌ ռեակտորների նախագծի միջազգային գնահատման մեթոդաբանության լրամշակված նախագիծը։