ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Նեյտրոնաֆիզիկական հաշվարկների և միջուկային վառելիքի խումբ

Որպես անվտանգության դետերմինիստիկ վերլուծության մաս, նեյտրոնային վերլուծությունը կիրառվում է միջուկային վառելիքի ցիկլի բոլոր փուլերում. փոխադրում, վառելիքի օգտագործում ռեակտորի ակտիվ գոտում և պահեստավորում: Նեյտրոնաֆիզիկական վերլուծության և Վառելիքի խմբի (NAF) գործունեության ոլորտները հետևյալն են.

  • էներգիայի բաշխում, սարքավորումների և համակարգերի գործարկում, վառելիքի կառավարում, և ռեակտիվության էֆեկտների վերլուծություն PARCS-RELAP/TRACE զուգորդված հաշվարկային կոդի կիրառմամբ,
  • ռեակտիվությամբ պայմանավորված ռեակտորի անցումնային պրոցեսների և միջադեպերի վերլուծություն 3D կինետիկ PARCS-RELAP/TRACE զուգորդված հաշվարկային ծրագրի կիրառմամբ,
  • ռեակտորի իրանի հոսքի վերլուծություն DORT հաշվարկային կոդի կիրառմամբ,
  • կրիտիկականության անվտանգության վերլուծություն, ներառյալ աշխատած միջուկային վառելիքի պահեստավորման հետ կապված վառելիքի այրվածքի և հովացման ավազանների վերլուծություն` KENO-VI (SCALE 6) և STARBUCS (SCALE 6) հաշվարկային ծրագրերի կիրառմամբ,
  • նեյտրոն-միջուկ փոխազդեցութան կտրվածքների գրադարանների մշակումը HELIOS, TRITON (SCALE 6) հաշվարկային ծրագրերի կիրառմամբ,
  • միջուկային վառելիքի տրոհման վերլուծություն ORIGEN (1D), TRITON (2D, 3D), MCNP 6.1 (3D), ORIGEN-KENO-VI (3D), և MONTEBURNS (3D) հաշվարկային ծրագրերի կիրառմամբ,
  • միջուկային վառելիքի ջերմա-մեխանիկական բնութագրի վերլուծություն TRANSURANUS հաշվարկային ծրագրի կիրառմամբ,
  • աշխատած վառելիքի տրոհման վերլուծություն ORIGEN (SCALE 6) հաշվարկային ծրագրի կիրառմամբ,
  • ճառագայթային պաշտպանության պատնեշների վերլուծություն (օր.` աշխատած վառելիքի կոնտեյներ, ԱԷԿ-ի հերմետիկ տարածքներ, հեղուկ թափոնների տակառներ) MORSE, MONACO/MAVRIC (SCALE 6) հաշվարկային ծրագրի կիրառմամբ:

Իր հիմնադրման օրվանից` 2003թ.-ից ի վեր այս խումբը հաջողությամբ ներգրավվել է նորմատիվային վերանայումների և անկախ անվտանգության վերլուծության գործընթացներին, որոնց հիման վրա Հայկական միջուկային կարգավորող մարմինը կայացնում է իր որոշումները (ՄԱԿԿ/ANRA):

Ամբողջ նյութը կարդալու համար սեղմեք այստեղ