ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Ջերմահիդրավլիկ պրոցեսների վերլուծության խումբ

Կենտրոնի ջերմահիդրավլիկ վերլուծությունների խումբը (ՋՎԽ) տիրապետում է ժամանակակից մեթոդների և հագեցած է համապատասխան ծրագրային միջոցներով` ջերմահիդրավլիկ վերլուծություններ կատարելու համար: Ջերմահիդրավլիկ պրոցեսները մոդելավորելու և վերլուծելու նպատակով Կենտրոնը օգտագործում է մի շարք ժամանակակից վերլուծական գործիքներ, մասնավորապես.

  • RELAP5 և TRACE կոդերը օգտագործվում են անցումային պրոցեսների և լայն սպեկտրի վթարների մոդելավորման և վերլուծության համար,
  • MELCOR կոդը օգտագործվում է արտանախագծային, ակտիվ գոտու հալմամբ և ռադիոնուկլիդների ելքով ուղեկցվող վթարների վերլուծության համար,
  • COCOSYS կոդը օգտագործվում է հերմետիկ սրահներում տեղի ունեցող պրոցեսների մոդելավորման համար:

Խումբը մեծ փորձառություն ունի վթարների ընթացքում ռադիոլոգիական հետևանքների վերլուծության ասպարեզում: Ռադիոլոգիական իրավիճակի գնահատման համար հիմնականում կիրառվում են RADTRAD և RASCAL ծրագրային համակարգերը:

Կենտրոնը ձեռնամուխ է եղել ընդլայնել իր վերլուծական կարողությունները`օգտագործելով արդի CFD և ANSYS CFX կոդերը, որոնք թույլ են տալիս մոդելավորելու և վերլուծելու հոսքի 3D ասպեկտները:

Ամբողջ նյութը կարդալու համար սեղմեք այստեղ