ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Հիմնադրման օրվանից` 2001թ-ից ի վեր Կենտրոնը որդեգրել է շարունակական զարգացման, փորձագիտական հնարավորությունների ընդլայնման եւ որակի բարձրացման ռազմավարությունը: Կենտրոնն իր գործունեության մեջ օգտագործում է արդի մեթոդներն ու մոտեցումները, առկա լավագույն գործիքները և որակյալ ու ստուգված տվյալներ, որն էլ իր հերթին երաշխավորում է բարձրորակ ծառայություններ տեղական և միջազգային ընկերություններին ու անհատներին: Կենտրոնը հանդիսանում է միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի առաջատար կազմակերպություն տեղական շուկայում և վստահելի գործընկեր արտասահմանյան ընկերությունների համար:
Կենտրոնը մասնագիտացած է հետեւյալ ոլորտներում.

  • միջուկային և ռադիացիոն անվտանգության վերլուծություն և միջուկային տեղակայանքների անվտանգության գնահատում,
  • միջուկային տեղակայանքների ռիսկի գնահատում,
  • միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի կանոնակարգերի և ուղեցույցների մշակում,
  • վթարային իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ ընթացակարգերի և վթարային վարժանքների սցենարների մշակում,
  • ռադիացիոն անվտանգության և պաշտպանության գնահատում,
  • ռադիոմետրիկ և դոզիմետրիկ չափումների իրականացում,
  • ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կիրառվող ծրագրային միջոցների մշակում,
  • ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստում: