ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Կենտրոնի կողմից մշակված ծրագրային միջոցներ

Կենտրոնը մշակում է ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև տասնյակից ավելի երկրներում: ԱՐԻՍ ծրագիրը հարմար և պարզ ինտերֆեյսով տվյալների բազաների համախումբ է, որը թույլ է տալիս մուտքագրել և մշակել տվյալներ իոնացնող ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, տրված լիցենզիաների և տեսչական ստուգումների մասին:

ԱՐԻՍ-ը նախատեսված է միջուկային և ռադիացիոն անվտանգությունը կարգավորող պետական մարմինների համար: ԱՐԻՍ-ի միջոցով կարելի է գեներացնել տարատեսակ հաշվետվություններ, ձևավորված ըստ օգտագործողի ցանկության, ինչպես նաև ԱԷՄԳ-ի պահանջներին բավարարող հաշվետվություններ միջուկային նյութի քանակի և տեղաշարժի վերաբերյալ:

ԱՐԻՍ-ի սկզբնական տարբերակը մշակվել է ԱՄՆ Միջուկային կարգավորման հանձնաժողովի իոնացնող աղբյուրների նկատմամբ հսկողությունը ուժեղացնելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Ծրագիրը տեղադրվել և օգտագործվում է Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Պանամայում, Ուրուգվայում, Բոլիվիայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հորդանանում և այլ երկրներում:

ARIS-ի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. http://aris.am/. Այս կայքում դուք կարող եք առցանց ծանոթանալ ծրագրերի դեմո տարբերակին, բեռնել տեղադրման փաթեթները, օգտագործողի ուղեցույցները և այլ անհրաժեշտ ծրագրեր ու նյութեր:

NUCMAT-ի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. http://www.nucmat.com/.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ info@nrsc.am.