ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Հավանականային ռիսկի գնահատման խումբ

ԱՀՎ աշխատանքները ՀԱԷԿ-ի համար սկսվել են 2002 թ.-ին, երբ Կենտրոնը ստեղծեց Ռիսկի գնահատման խումբը (ՌԳԽ), որն առանցքային դեր ունի ՀԱԷԿ-ի ԱՀՎ աշխատանքների իրականացման մեջ: Կենտրոնի ՌԳԽ-ի հիմնական գործառույթները հետևյալն են.

  • ԱՀՎ մոդելների մշակում և կիրառություն ռիսկ-տեղեկացված որոշումների կայացման համար,
  • ԱԷԿ սարքավորումների հուսալիության պարամետրերի ժամանակից կախված փոփոխության վերլուծություն («ծերացման» ազդեցության գնահատում),
  • միջուկային անվտանգության ոլորտում ազգային կարգավորող պահանջների նախագծերի մշակում,
  • ԱՀՎ-ի վերաբերյալ ուսումնական դասընթացների իրականացում,
  • համագործակցություն ԱՀՎ բնագավառի հեղինակավոր կազմակերպությունների հետ:

ՌԳԽ-ն ակտիվորեն մասնակցել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար ԱՀՎ մոդելների մշակման գործընթացին, մասնավորապես, խմբի մասնագետները մասնակցել են ԱՀՎ հետևյալ հատվածների մշակմանը.

  • ներքին սկզբնական ազդակներ,
  • ներքին հրդեհներ,
  • արտաքին վտանգներ (բացառությամբ սեյսմիկ վտանգը):

Անվտանգության հավանականային վերլուծության շրջանակում կատարվում է նաև հակահրդեհային պաշտպանության գնահատում: Ներկայումս ՌԳԽ-ն կիրառում է հրդեհի մոդելավորման երկու ծրագրային կոդեր՝ CFAST և SYLVIA կոդերը: CFAST ծրագրային կոդը կիրառվում է ԱՀՎ-ի հիմնական խնդիրների լուծման համար, իսկ SYLVIA-ն` հրդեհի դեպքում օդափոխության համակարգերի մանրակրկիտ վերլուծության համար:

Ամբողջ նյութը կարդալու համար սեղմեք այստեղ