ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Կենտրոնի մրցակցային դիրքերի ամրապնդման և շարունակական գործունեության ու զարգացման գրավականը կատարվող աշխատանքների բարձր որակի ապահովումն է։

Կենտրոնի որակի ապահովման համակարգը համապատասխանում է ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին։ Կենտրոնն հաջողությամբ անցել է հավաստագրում 2010, 2013, 2015 և 2019 թվականներին։ Հավաստագրումն իրականացվել է գերմանական TÜV Rheinland ընկերության կողմից։

Կենտրոնի որակի ապահվման համակարգը և դրանում ներառված ընթացակարգերը մշտապես կատարելագործվում են՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով ստանդարտի պահանջներին և բարձրացնելով դրանց գործնական կիրառումն ընկերությունում։

Կենտրոնի որակի ապահովման համակարգի նկարագրությունը ներկայացված է Որակի ապահովման ծրագրում (Որակի ապահովման ձեռնարկ) և որակի ապահովման համակարգի բաղկացուցիչ մաս կազմող այլ փաստաթղթերում։