Հայաստանի Հանրապետության Կառավարության 7 մարտի 2024 թվականի N 326-Ն որոշմամբ հաստատվեց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ՓԲԸ-ի հեղինակած փաստաթուղթը՝ «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը»: Փաստաթուղթը հիմք է հանդիսանալու միջազգայնորեն ընդունված մոտեցումների կիրառմամբ գնահատելու ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների բնականոն շահագործման և հնարավոր […]
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 15-18-ը մասնակցել է Վիեննայում կազմակերպված «Second Regional Coordination Meeting» on IAEA RER9157 թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոյեկտի շրջանակներում կատարված աշխատանքները և պլանավորվել է 2024-2025 թվականներին իրականացման ծրագիրը։
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 9-10-ը մասնակցել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կազմակերպված «International CBRN Response and Assistance» թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային/ռադիոակտիվ նյութերով պայմանավորված միջադեպերին արձագանքման ազգային պլանին վերաբերող հիմնախնդիրները։
Կենտրոնի մասնագետը մասնակցել է Փոքր մոդուլային ռեակտորների ստանդարտիզացման և հարմոնիզացման Կարգավորող Մարմինների բաժնի Նախագծի նախա-լիցենզավորման գնահատման խմբի աշխատանքային հանդիպմանը։ Խմբի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է նախա-լիցենզավորման փուլում ՓՄՌ ռեակտորների նախագծի միջազգային գնահատման մեթոդաբանության լրամշակված նախագիծը։
Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպված «Safety of Radioactive Waste Management, Decommissioning, Environmental Protection and Remediation: Ensuring Safety and Enabling Sustainability» թեմայով միջազգային համաժողովին, որի նպատակն էր հարթակ ստեղծել փորձի ու տեղեկատվության փոխանակման համար՝ քննարկելու ռադիոակտիվ թափոնների կառավարման, շահագործումից հանման, շրջակա միջավայրի պաշտպանության և հարթակի վերականգնման բնագավառում անվտանգության չափանիշների մակարդակները, ինչպես նաև անվտանգության ու […]
ՀՀ կառավարությունն իր հունիսի 1-ի հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Հայաստանն, ի դեպ նախկինում ևս այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր […]
Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին Միջուկային անվտանգության ազգային վարչության ահաբեկչության և չտարածման դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված և անցկացրած վերապատրաստման և տեխնիկական սպասարկման դասընթացներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմին պատրաստելու և վերջին զարգացումներից տեղեկացված լինելու նպատակով, ճառագայթային միջադեպերին արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում։ Դասընթացը նվիրված էր Spectral Advanced Radiological Computer System-ին (SPARCS), գամմա ճառագայթման […]
Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի (ՄՌԱԳԿ) աշխատակիցը մասնակցել է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձաժողովի (ՄԿՀ) կարագավորող տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2023թ․ մարտի 14-16-ը Վաշինգտոնում, ԱՄՆ։ Կարգավորող տեղեկատվական համաժողովի (ԿՏՀ) շրջանակներում երկու կարևոր համաձայնագրեր են ստորագրվել ԱՄՆ ՄԿՀ-ի հետ (US NRC): Ստորագրված համաձայնագրերը թույլ կտան շարունակել համագործակցությունը ՄԿՀ-ի և ՄԱԿ/ ՄՌԱԳԿ-րի միջև միջուկային կայանքների լիցենզավորման […]
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ունի անկյունաքարային դերակատարություն։ Համագործակցելով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի հետ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» իրականացնում է միջուկային քրեաբանական փորձաքննություն՝ ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքում հայտնաբերված միջուկային և […]