Հայաստանի Հանրապետության Կառավարության 7 մարտի 2024 թվականի N 326-Ն որոշմամբ հաստատվեց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ՓԲԸ-ի հեղինակած փաստաթուղթը՝ «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը»: Փաստաթուղթը հիմք է հանդիսանալու միջազգայնորեն ընդունված մոտեցումների կիրառմամբ գնահատելու ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների բնականոն շահագործման և հնարավոր […]
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 15-18-ը մասնակցել է Վիեննայում կազմակերպված «Second Regional Coordination Meeting» on IAEA RER9157 թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոյեկտի շրջանակներում կատարված աշխատանքները և պլանավորվել է 2024-2025 թվականներին իրականացման ծրագիրը։
ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 9-10-ը մասնակցել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կազմակերպված «International CBRN Response and Assistance» թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային/ռադիոակտիվ նյութերով պայմանավորված միջադեպերին արձագանքման ազգային պլանին վերաբերող հիմնախնդիրները։