ՄՌԱԳԿ ներկայացուցիչը 2024 թվականի հունվարի 9-10-ը մասնակցել է Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կազմակերպված «International CBRN Response and Assistance» թեմայով միջազգային աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային/ռադիոակտիվ նյութերով պայմանավորված միջադեպերին արձագանքման ազգային պլանին վերաբերող հիմնախնդիրները։
Կենտրոնի մասնագետը մասնակցել է Փոքր մոդուլային ռեակտորների ստանդարտիզացման և հարմոնիզացման Կարգավորող Մարմինների բաժնի Նախագծի նախա-լիցենզավորման գնահատման խմբի աշխատանքային հանդիպմանը։ Խմբի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է նախա-լիցենզավորման փուլում ՓՄՌ ռեակտորների նախագծի միջազգային գնահատման մեթոդաբանության լրամշակված նախագիծը։
Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպված «Safety of Radioactive Waste Management, Decommissioning, Environmental Protection and Remediation: Ensuring Safety and Enabling Sustainability» թեմայով միջազգային համաժողովին, որի նպատակն էր հարթակ ստեղծել փորձի ու տեղեկատվության փոխանակման համար՝ քննարկելու ռադիոակտիվ թափոնների կառավարման, շահագործումից հանման, շրջակա միջավայրի պաշտպանության և հարթակի վերականգնման բնագավառում անվտանգության չափանիշների մակարդակները, ինչպես նաև անվտանգության ու կայունության միջև փոխհարաբերությունները։ Համաժողովի ժամանակ ներկայացվեց «Improvement of the regulatory framework in the field of radioactive waste management in the Republic of Armenia։ Challenges in implementation of radioactive waste management program, policy and strategy» թեմայով զեկույց՝ ընդգծելով ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում կարգավորող դաշտի մշակման և/կամ կատարելագործման ժամանակ անվտանգության և կայունության միջև հավասարակշռություն գտնելու կարևորությունը։
ՀՀ կառավարությունն իր հունիսի 1-ի հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Հայաստանն, ի դեպ նախկինում ևս այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման, անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնագավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։ Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։ Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին Միջուկային անվտանգության ազգային վարչության ահաբեկչության և չտարածման դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպված և անցկացրած վերապատրաստման և տեխնիկական սպասարկման դասընթացներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների արձագանքման անձնակազմին պատրաստելու և վերջին զարգացումներից տեղեկացված լինելու նպատակով, ճառագայթային միջադեպերին արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում։ Դասընթացը նվիրված էր Spectral Advanced Radiological Computer System-ին (SPARCS), գամմա ճառագայթման հայտնաբերման ունիվերսալ համակարգին, որն օգտագործվում է մարդատար մեքենաներում, բեռնատարներում, նավերում և ինքնաթիռներում՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: SPARCS համակարգերը կարող են տեղակայվել ռադիոլոգիական որոնման, հետազոտության և մոնիտորինգային առաջադրանքների լայն շրջանակ ապահովելու համար, ներառյալ կորցրած կամ գողացված ճառագայթման աղբյուրների որոնումը, ինչպես նաև ճառագայթային հետազոտությունների անցկացումը՝ խոշոր սոցիալական հավաքույթների և սահմանների հատման ժամանակ մշտադիտարկման ապահովման ընթացքում: https://www.energy.gov/nnsa/articles/nnsa-team-enhances-armenias-emergency-response-capabilities
Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի (ՄՌԱԳԿ) աշխատակիցը մասնակցել է ԱՄՆ միջուկային կարգավորող հանձաժողովի (ՄԿՀ) կարագավորող տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2023թ․ մարտի 14-16-ը Վաշինգտոնում, ԱՄՆ։ Կարգավորող տեղեկատվական համաժողովի (ԿՏՀ) շրջանակներում երկու կարևոր համաձայնագրեր են ստորագրվել ԱՄՆ ՄԿՀ-ի հետ (US NRC): Ստորագրված համաձայնագրերը թույլ կտան շարունակել համագործակցությունը ՄԿՀ-ի և ՄԱԿ/ ՄՌԱԳԿ-րի միջև միջուկային կայանքների լիցենզավորման և անվտանգության գնահատման ոլորտներում, ինչպես նաև ստանալ ԱՄՆ ՄԿՀ անվտանգության վերլուծության մոդելավորման գործիքներ (PARCS, RELAP, TRACE, RADTRAD) անվտանգության անկախ վերլուծության համար ՄԱԿ-ի միջուկային կայանքների լիցենզավորման/ թույլատրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ունի անկյունաքարային դերակատարություն։ Համագործակցելով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի հետ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» իրականացնում է միջուկային քրեաբանական փորձաքննություն՝ ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքում հայտնաբերված միջուկային և ռադիոակտիվ նյութերի բնութագրման համար։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում իրականացնում է նաև ՀՀ տարածքում կարգավորող վերահսկողությունից դուրս գտնվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի որոնողական և վնասազերծման աշխատանքներ՝ ճառագայթահարման ռիսկերից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համար։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համատեղ (ISTC, МНТЦ) իրականացնում է ISTC-AM-2546 «Հայաստանի միջուկային քրեաբանության կարողությունների բարելավում» թեմայով նախագիծը, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ իրավական դաշտը՝ միջուկային քրեաբանական փորձաքննության կայուն և շարունակական զարգացման համար, ինչպես նաև խթանել միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ներգրավված մարմինների արդյունավետ համագործակցությանը: /*! elementor – v3.7.8 – 02-10-2022 */ .elementor-widget-image-carousel .swiper-container{position:static}.elementor-widget-image-carousel .swiper-container .swiper-slide figure{line-height:inherit}.elementor-widget-image-carousel .swiper-slide{text-align:center}.elementor-image-carousel-wrapper:not(.swiper-container-initialized) .swiper-slide{max-width:calc(100% / var(–e-image-carousel-slides-to-show, 3))}
2022 թվականի նոյեմբերի 30-ին Կենտրոնը հաջողությամբ անցել է իր Որակի կառավարման համակարգի վերահավաստագրման աուդիտ, որն իրականացվել է ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան: Այս հավաստագրումն ընդգծեց Կենտրոնի ղեկավարության և բոլոր թիմերի հանձնառություն ունենալու կայուն և թափանցիկ Որակի կառավարման համակարգ: Այն ցույց տվեց որակի չափանիշներին գործընթացների և ընթացակարգերի համապատասխանության բարձր մակարդակ, ինչը, անկասկած, ընկերության հաջող գործունեության, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների բարձր ու կայուն որակի անբաժանելի մասն է: Աուդիտն իրականացրել է TUV Rheinland-ի հայաստանյան ներկայացուցչությունը։
Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է Կարգավորող մարմնի կարողությունների զարգացմանը և իրավասությունների (կոմպետենտության) գնահատմանը նվիրված տարածաշրջանային սեմինարին, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը ք․ Վիեննայում (Ավստրիա), ԱԷՄԳ գրասենյակում։ Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել մասնակիցներին ԱԷՄԳ մոտեցումն իրավասությունների կառավարման ոլորտում, որը ներառում է իրավասությունների կարիքների բացահայտման, բացերի վերլուծության միջոցով առկա իրավասությունների գնահատման և հայտնաբերված բացերը փակելու համար իրավասությունների զարգացման ռազմավարությունների մշակման ընթացակարգերը։ Հիմնական շեշտը դրվել է մասնակիցներին Կարգավորող իրավասությունների կարիքների համակարգված գնահատման (SARCoN) գործիքը ներկայացնելու վրա, որը հատուկ մշակվել է ԱԷՄԳ կողմից՝ օգտագործելու համար կարգավորող մարմինների կողմից և որոշակի փոփոխություններով կարող է նաև օգտագործվել դրանց տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպությունների կողմից, և ԱԷՄԳ ու միջազգային փորձագետների վերահսկման ներքո առաջարկված վարժությունների իրականացման միջոցով ծրագրի կիրառման ոլորոտում պրակտիկ փորձի ձեռք բերման վրա։