Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում կայացել է «Միջուկային անվտանգության մակարդակի բարձրացումը տեխնիկական և գիտական աջակցող կազմակերպությունների միջոցով. Մարտահրավերներ և հնարավորություններ արագ փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովը:Մասնակցում էին փորձագետներ ամբողջ աշխարհից՝ կիսելու իրենց փորձը, ընդլայնելու TSO-ների տեխնիկական և գիտական կարողությունները, խթանելու նրանց ներդրումը միջուկային և ճառագայթային անվտանգության օբյեկտների գործունեության մեջ: Համաժողովի հատուկ նիստը նվիրված էր TOSCA ին (Technical and Scientific Support Organizations Self Capability Assessment)։ Այս գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհում, և շատ ԱԷՄԳ անդամ երկրներ ցանկություն են հայտնել այն կիրառել: 2024 թվականին TSO սեփական կարողությունների գնահատումն ավարտվել է 2 երկրում՝ Հայաստանում և Գանայում։ Կոնֆերանսին մասնակցում էր Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Սիմոնյանը։ Նա ներկայացրեց ՄՌԱԳ կենտրոնի՝ ԱԷՄԳ կողմից ստեղծված գործիքի կիրառման և սեփական կարողությունների գնահատման փորձը: Գնահատման արդյունքները ԱԷՄԳ փորձագիտական խմբի հետ քննարկվել էին նոյեմբերի 19-21-ը Հայաստանում տեղի ունեցած Ազգային աշխատաժողովի ընթացքում։ Փորձագիտական խմբի ներկայացրած եզրակացությունները հիմք կհանդիսանան Գործողությունների ծրագրի մշակման համար։ Marina Simonyan Կոնֆերանսին մասնակցում էր Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Սիմոնյանը։ Նա ներկայացրեց ՄՌԱԳ կենտրոնի՝ ԱԷՄԳ կողմից ստեղծված գործիքի կիրառման և սեփական կարողությունների գնահատման փորձը: Գնահատման արդյունքները ԱԷՄԳ փորձագիտական խմբի հետ քննարկվել էին նոյեմբերի 19-21-ը Հայաստանում տեղի ունեցած Ազգային աշխատաժողովի ընթացքում։ Փորձագիտական խմբի ներկայացրած եզրակացությունները հիմք կհանդիսանան Գործողությունների ծրագրի մշակման համար։
Browse Tag
TSO
1 Article