Կենտրոնն ակտիվորեն իրականացնում է շրջակա միջավայրի ռադիոմետրիկ չափումներ հանքարդյունաբերական հաստատություններում։ Սքրինինգային ճառագայթային մոնիտորինգի նպատակն է պարզել նշված հանքավայրի տարածքում ճառագայթային իրավիճակը։ Հանքավայրի տարածքում գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային չափումները իրականացվում են օգտագործելով չափումների վայրերի աշխարհագրական տեղորոշման կոորդինատների գրանցման հնարավորությամբ գամմա ճառագայթման գրանցման շարժական համակարգը։ Գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային/ստուգողական մոնիտորինգի արդյունքում առավել բարձր արժեքներ գրանցված վայրերի հողային մակերևույթից նմուշառում և դրանց հետազոտության իրականացում գամմա սպեկտրալ վերլուծությամբ
ՀՀ-ում ճառագայթային իրավիճակի հսկման մոնիտորինգային ցանցի ստեղծման առաջին փուլը ընթանում է հաջողությամբ։ Ճառագայթային մոնիտորինգի ստացիոնար կայանները տեղադրման փուլում են։ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում նախատեսվում է տեղադրել ընդհանուր առմամբ 32 ստացիոնար և երկու սպեկտրոմետրիկ կայան՝ Մեծամորի ատոմակայանին հարող տարածքներում և մի շարք բնակավայրերում։ Մոնիտորինգային կայանները 24/7 ռեժիմով և առցանց եղանակով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին են փոխանցելու ճառագայթային իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները։
2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է նաև հետևյալ կազմակերպություններում օգտագործված և օգտագործման համար այլևս ոչ պիտանի, ինչպես նաև կարգավորող հսկողություն դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնողական աշխատանքներ․ Չափագիտության ազգային ինստիտուտում հայտնաբերված աղբյուրները վնասազերծվել են և անվտանգ տեղափոխվել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պահման համար։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 80 ռադիոակտիվ աղբյուր՝ վերը նշված կազմակերպություններից։
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել ՀՀ-ում ռադիացիոն անվտանգության մակարդակի բարձրացման գործընթացին։ Այդ նպատակով շարունակական կերպով իրականացվել և իրականացվում է․