Երևանը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին միջուկային հարցերում համագործակցելու համար, ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։ Եթե Նահանգները հաստատի հայտը, Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ՝ նոր ատոմակայան կառուցելու համար։ Դիմումը հաստատելու կամ մերժելու հնարավոր ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվել։ «Տեղեկատվությունը Հայաստանին փոխանցելու համար հարկավոր է որոշակի պարտավորություններ վերցնել՝ հայկական կողմը պետք է պարտավորություններ վերցնի, և հենց այդ, այսպես կոչված, 123 համաձայնագրի նպատակներից մեկն էլ դա է, որ մենք միանալով այդ համաձայնագրին՝ պարտավորվում ենք ինֆորմացիան, տեղեկատվությունը երրորդ կողմին չփոխանցել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրջանյանը: Ավելի մանրամասն կարդալ այստեղ։
Browse Tag
մոդուլային կայաններ
1 Article