Կենտրոնն ակտիվորեն իրականացնում է շրջակա միջավայրի ռադիոմետրիկ չափումներ հանքարդյունաբերական հաստատություններում։ Սքրինինգային ճառագայթային մոնիտորինգի նպատակն է պարզել նշված հանքավայրի տարածքում ճառագայթային իրավիճակը։ Հանքավայրի տարածքում գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային չափումները իրականացվում են օգտագործելով չափումների վայրերի աշխարհագրական տեղորոշման կոորդինատների գրանցման հնարավորությամբ գամմա ճառագայթման գրանցման շարժական համակարգը։ Գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային/ստուգողական մոնիտորինգի արդյունքում առավել բարձր արժեքներ գրանցված վայրերի հողային մակերևույթից նմուշառում և դրանց հետազոտության իրականացում գամմա սպեկտրալ վերլուծությամբ
2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է նաև հետևյալ կազմակերպություններում օգտագործված և օգտագործման համար այլևս ոչ պիտանի, ինչպես նաև կարգավորող հսկողություն դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնողական աշխատանքներ․ Չափագիտության ազգային ինստիտուտում հայտնաբերված աղբյուրները վնասազերծվել են և անվտանգ տեղափոխվել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պահման համար։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 80 ռադիոակտիվ աղբյուր՝ վերը նշված կազմակերպություններից։
2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում հեռահար ճառագայթային թերապիայի և բրախիթերապիայի համար օգտագործված և այլևս այդ նպատակների համար ոչ պիտանի բարձր ակտիվությամբ Co60 ռադիոիակտիվ աղբյուրների վնասազերծում՝ դրանք անվտանգ տեսքի բերելով և ռադիոակտիվ թափոնների պահեստարան փոխադրելով։