2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է նաև հետևյալ կազմակերպություններում օգտագործված և օգտագործման համար այլևս ոչ պիտանի, ինչպես նաև կարգավորող հսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնողական աշխատանքներ․
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտ,
- Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ,
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ,
- Չափագիտության ազգային ինստիտուտ:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտում հայտնաբերված աղբյուրները վնասազերծվել են և անվտանգ տեղափոխվել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պահման համար։
Ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 80 ռադիոակտիվ աղբյուր՝ վերը նշված կազմակերպություններից։