2022 թվականի նոյեմբերի 30-ին Կենտրոնը հաջողությամբ անցել է իր Որակի կառավարման համակարգի վերահավաստագրման աուդիտ, որն իրականացվել է ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան: Այս հավաստագրումն ընդգծեց Կենտրոնի ղեկավարության և բոլոր թիմերի հանձնառություն ունենալու կայուն և թափանցիկ Որակի կառավարման համակարգ: Այն ցույց տվեց որակի չափանիշներին գործընթացների և ընթացակարգերի համապատասխանության բարձր մակարդակ, ինչը, անկասկած, ընկերության հաջող գործունեության, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների բարձր ու կայուն որակի անբաժանելի մասն է: Աուդիտն իրականացրել է TUV Rheinland-ի հայաստանյան ներկայացուցչությունը։
Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է Կարգավորող մարմնի կարողությունների զարգացմանը և իրավասությունների (կոմպետենտության) գնահատմանը նվիրված տարածաշրջանային սեմինարին, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը ք․ Վիեննայում (Ավստրիա), ԱԷՄԳ գրասենյակում։ Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել մասնակիցներին ԱԷՄԳ մոտեցումն իրավասությունների կառավարման ոլորտում, որը ներառում է իրավասությունների կարիքների բացահայտման, բացերի վերլուծության միջոցով առկա իրավասությունների գնահատման և հայտնաբերված բացերը փակելու համար իրավասությունների զարգացման ռազմավարությունների մշակման ընթացակարգերը։ Հիմնական շեշտը դրվել է մասնակիցներին Կարգավորող իրավասությունների կարիքների համակարգված գնահատման (SARCoN) գործիքը ներկայացնելու վրա, որը հատուկ մշակվել է ԱԷՄԳ կողմից՝ օգտագործելու համար կարգավորող մարմինների կողմից և որոշակի փոփոխություններով կարող է նաև օգտագործվել դրանց տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպությունների կողմից, և ԱԷՄԳ ու միջազգային փորձագետների վերահսկման ներքո առաջարկված վարժությունների իրականացման միջոցով ծրագրի կիրառման ոլորոտում պրակտիկ փորձի ձեռք բերման վրա։
Ռադիացիոն անվտանգության խմբի ներկայացուցիչը մասնակցել է 2022թ․ սեպտեմբերի 7-8-ը Տիրանայում կայացած EU CBRN CoE P67 “Strengthening CBRN Waste Management Capabilities in South-East and Eastern European Countries” final project meeting հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոյեկտի հիմնական արդյունքները և հնարավոր նոր պրոյեկտի առաջարկները։
Գործուղման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվել են ԱԷՄԳ-ի պահանջները norm-երի և norm industry-ների հետ կապված, norm նմուշների չափումների մեթոդները, նմուշների պատրաստումը և չափումների արդյունքների վերլուծությունը։ Մասնակից երկրներին տրամադրվել են norm նմուշներ, իրենց երկրներում չափումներ իրականացնելու և համեմատական անալիզ անցկացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ թափոնների վերամշակման և թափոնների պահեստարանների կառուցման և շահագործման լիցենզավորմանը վերաբերող հիմնահարցերը։ Ամփոփվել են «Management of disused sealed radioactive sources and other institutional radioactive waste» և «Monitoring of Radioactive Waste Management Facilities» փաստաթղթերի վերջնական նախագծերը։ Միջազգային փորձագետները առաջարկել են մշակել ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների կառավարման միասնական օպերատորի ստեղծման ճանապարհային քարտեզ և գործուն քայլեր ձեռնարկել օպերատորի ստեղծման համար՝ դիտարկելով այդպիսի օպերատորի ստեղծման հնարավորությունը «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» հենքի վրա, հաշվի առնելով Կենտրոնի փորձը և գիտատեխնիկական հնարավորությունները։
Սույն թվականի մարտի 21-ին Կենտրոնը մասնակցել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում (այսուհետ՝ կոմիտե) անցկացված Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը, իսկ մարտի 22-ից 25-ը՝ Հայաստանի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագրի INSSP (Integrated Nuclear Security Support Plan – միջուկային ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված ինտեգրված պլան) դիտարկման առաքելությանը: Միջոցառումներն անցկացվեցին հիբրիդային եղանակով։ INSSP դիտարկման թիմի կազմում էին ԱԷՄԳ-ի աշխատակիցները և Հունաստանից ու ԱՄՆ-ից հրավիրված փորձագետները, ովքեր հանդիպմանը մասնակցում էին առերես, իսկ ևս մեկ փորձագետ ԱՄՆ-ից՝ հեռահար տարբերակով։ Աշխատանքային հանդիպմանը, ինչպես նաև INSSP դիտարկման աշխատանքներին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև կոմիտեի և Միջուկային և ճառագայթային անվտանգության կենտրոնի մասնագետները։ Մարտի 21-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում միջուկային ֆիզիկական պաշտպանության մասին որոշում կայացնողների իրազեկման բարձրացման վերաբերյալ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱԷՄԳ-ի աշխատակիցները ներկայացրին ԱԷՄԳ-ի ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը՝ ներառյալ INSSP-ն և NUSIMS համակարգերը (Nuclear Security Information Management System – Միջուկային ֆիզիկական պաշտպանության տեղեկատվության կառավարման համակարգ)՝ մանրամասնելով դրանց կարևորությունը։ Իսկ հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանում միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառի խնդիրները և հնարավորությունները, Հայաստանի INSSP իրականացման ընթացքը։ Մարտի 21-ից 25-ն անցկացված INSSP առաքելության նպատակն էր վերանայել և թարմացնել Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը, գնահատել ձեռքբերումները, հայտնաբերել կարիքներն ու սահմանել առաջնահերթությունները: ԱԷՄԳ-ի INSSP առաքելության կողմից կատարված աշխատանքների արդյունքում վերանայվեց և թարմացվեց Հայաստանի միջուկային ֆիզիկական պաշտպանության բնագավառում աջակցության ծրագիրը և դրա իրականացման պլանը 2023-2027թթ․ համար։
Կենտրոնի ներկայացուցիչը 2022թ-ի մարտի 21-ից 25-ը մասնակցել է ԱԷՄԳ-ի կողմից Վիեննայում կազմակերպված «International Safeguards in the Design of Radioactive Waste Management Programmes» թեմայով տեխնիկական հանդիպմանը։ Հանդիպման նպատակն էր դիտարկել Միջուկային Էներգիայի շարքի հրապարակման նախագիծը, որը նախնական վերնագրված է «International Safeguards in the Design of Radioactive Waste Management Programmes»։ Միջոցառումը հանդիսանում էր որպես ֆորում փաստաթղթի հիմնական տեքստը դիտարկելու, անդամ պետությունների ունեցած փորձի շրջանակներում տեխնիկական օրինակները վերանայելու համար:
Կենտրոնն ակտիվորեն իրականացնում է շրջակա միջավայրի ռադիոմետրիկ չափումներ հանքարդյունաբերական հաստատություններում։ Սքրինինգային ճառագայթային մոնիտորինգի նպատակն է պարզել նշված հանքավայրի տարածքում ճառագայթային իրավիճակը։ Հանքավայրի տարածքում գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային չափումները իրականացվում են օգտագործելով չափումների վայրերի աշխարհագրական տեղորոշման կոորդինատների գրանցման հնարավորությամբ գամմա ճառագայթման գրանցման շարժական համակարգը։ Գամմա ճառագայթման բնական ֆոնի սքրինինգային/ստուգողական մոնիտորինգի արդյունքում առավել բարձր արժեքներ գրանցված վայրերի հողային մակերևույթից նմուշառում և դրանց հետազոտության իրականացում գամմա սպեկտրալ վերլուծությամբ
ՀՀ-ում ճառագայթային իրավիճակի հսկման մոնիտորինգային ցանցի ստեղծման առաջին փուլը ընթանում է հաջողությամբ։ Ճառագայթային մոնիտորինգի ստացիոնար կայանները տեղադրման փուլում են։ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում նախատեսվում է տեղադրել ընդհանուր առմամբ 32 ստացիոնար և երկու սպեկտրոմետրիկ կայան՝ Մեծամորի ատոմակայանին հարող տարածքներում և մի շարք բնակավայրերում։ Մոնիտորինգային կայանները 24/7 ռեժիմով և առցանց եղանակով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին են փոխանցելու ճառագայթային իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները։
2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է նաև հետևյալ կազմակերպություններում օգտագործված և օգտագործման համար այլևս ոչ պիտանի, ինչպես նաև կարգավորող հսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնողական աշխատանքներ․ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտում հայտնաբերված աղբյուրները վնասազերծվել են և անվտանգ տեղափոխվել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պահման համար։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 80 ռադիոակտիվ աղբյուր՝ վերը նշված կազմակերպություններից։