Կենտրոնի մասնագետը մասնակցել է Փոքր մոդուլային ռեակտորների ստանդարտիզացման և հարմոնիզացման Կարգավորող Մարմինների բաժնի Նախագծի նախա-լիցենզավորման գնահատման խմբի աշխատանքային հանդիպմանը։ Խմբի կողմից քննարկումների արդյունքում մշակվել է նախա-լիցենզավորման փուլում ՓՄՌ ռեակտորների նախագծի միջազգային գնահատման մեթոդաբանության լրամշակված նախագիծը։
Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպված «Safety of Radioactive Waste Management, Decommissioning, Environmental Protection and Remediation: Ensuring Safety and Enabling Sustainability» թեմայով միջազգային համաժողովին, որի նպատակն էր հարթակ ստեղծել փորձի ու տեղեկատվության փոխանակման համար՝ քննարկելու ռադիոակտիվ թափոնների կառավարման, շահագործումից հանման, շրջակա միջավայրի պաշտպանության և հարթակի վերականգնման բնագավառում անվտանգության չափանիշների մակարդակները, ինչպես նաև անվտանգության ու կայունության միջև փոխհարաբերությունները։ Համաժողովի ժամանակ ներկայացվեց «Improvement of the regulatory framework in the field of radioactive waste management in the Republic of Armenia։ Challenges in implementation of radioactive waste management program, policy and strategy» թեմայով զեկույց՝ ընդգծելով ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում կարգավորող դաշտի մշակման և/կամ կատարելագործման ժամանակ անվտանգության և կայունության միջև հավասարակշռություն գտնելու կարևորությունը։
S. Bznuni, A. Amirjanyan, A. Ugujyan, P. Kohut, ” Development of HELIOS/BIPR/PARCS/MCNP6 computation route for WWER RPV neutron fluence analysis and validation against ex-vessel detectors measurement data “, Nuclear Science and Engineering, 2023
Ռիսկ-տեղեկացված կարգավորման դաշտի մշակում․ միջազգային փորձի վերլուծություն, NRSC-RT-BNL-002/23-001, օգոստոս 2023 Development of risk-informed Regulatory framework: Analysis of international experience, NRSC-RT-BNL-002/23-001, August 2023 Разработка риск-информированной нормативной базы. Анализ международной практики, NRSC-RT-BNL-002/23-001, август 2023
ՀԱԷԿ-ի անվտանգության վրա սելավային հոսքերի ազդեցության վերլուծություն և պաշտպանիչ միջոցների գնահատում, NRSC-RT-ANPP-003/22-001, հուլիս 2023 Analysis of the impact of mudflows on the safety of the АNPP and protective measures, NRSC-RT-ANPP-003/22-001, July 2023 Анализ влияния селевых потоков на безопасность ААЭС и оценка защитных мероприятий, NRSC-RT-ANPP-003/22-001, июль 2023
ՀՀ կառավարությունն իր հունիսի 1-ի հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Հայաստանն, ի դեպ նախկինում ևս այս ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան կողմի հետ (1995, 1997, 2007 և 2017թթ–ին)` ԱԷԿ–ի անձնակազմի վերապատրաստման, անվտանգության համակարգի վերազինման, միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության, օգտագործված վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման ու լիցենզավորման, ճառագայթման աղբյուրների անվտանգության բնագավառում փաստաթղթերի մշակման ոլորտներում։ Նոր համաձայնագիրը, սակայն, այս ուղղություններից բացի, նախատեսում է նաև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացման աջակցություն ԱՄՆ–ից, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակում։ Կառավարությունը, իր որոշմամբ, համաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար։
Հաշվետվություն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բորի վթարային սնուցման բոքսի հովացման համակարգի վրա արտաքին և ներքին ազդեցությունների վերլուծության վերաբերյալ, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.003-2023, մայիս 2023 Report on analysis of impact of internal and external factors on cooling system of emergency boron room of Armenian NPP Unit 2, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.003-2023, May 2023 Отчет по анализу внешних и внутренних воздействий для системы холодоснабжения помещения аварийного ввода бора энергоблока №2 ААЭС, май 2023, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.003-2023, май 2023
Հաշվետվություն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բորի վթարային սնուցման բոքսում հովացման համակարգի ներդրման մասով արդիականացման միջոցառումների ազդեցության որակական գնահատման վերաբերյալ, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.002-2023, մայիս 2023 Report on qualitative assessment of the impact of modernization in terms of implementation of cooling system in emergency boron room of Armenian NPP Unit 2, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.002-2023, May 2023 Отчет по качественной оценке влияния модернизации в части внедрения системы холодоснабжения помещения аварийного ввода бора энергоблока №2 Армянской АЭС, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.002-2023, май 2023
2023 թվականի 1-ին եռամսյակում աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգ շահագործման վերաբերյալ հաշվետվության դիտարկման հաշվետվություն, № RT-A-123-T1.2-002, ապրիլ 2023 Report on review of report on operational safety of DSFS for Quarter I of 2023, № RT-A-123-T1.2-002, April 2023 Oтчет о рассмотрении отчета o состоянии эксплуатационной безопасности СХОЯТ за I квартал 2023 года, № RT-A-123-T1.2-002, апрель 2023
Հաշվետվություն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բորի վթարային սնուցման բոքսում միջավայրի անհրաժեշտ պարամետրերի ապահովման` հաշվի առնելով հովացման համակարգի ներդրումը, հիմնավորվորման վերաբերյալ, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.001-2023, ապրիլ 2023 Report on justification of providing required environmental parameters in the emergency boron room of the Armenian NPP Unit 2 taking into account implementation of cooling system, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.001-2023, April 2023 Отчет по обоснованию обеспечения требуемых параметров окружающей среды в помещении аварийного ввода бора энергоблока №2 ААЭС с учетом внедрения системы холодоснабжения, ОТЧ.НТЦ.01.СВОиХ.001-2023, апрель 2023