Կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է Կարգավորող մարմնի կարողությունների զարգացմանը և իրավասությունների (կոմպետենտության) գնահատմանը նվիրված տարածաշրջանային սեմինարին, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը ք․ Վիեննայում (Ավստրիա), ԱԷՄԳ գրասենյակում։
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել մասնակիցներին ԱԷՄԳ մոտեցումն իրավասությունների կառավարման ոլորտում, որը ներառում է իրավասությունների կարիքների բացահայտման, բացերի վերլուծության միջոցով առկա իրավասությունների գնահատման և հայտնաբերված բացերը փակելու համար իրավասությունների զարգացման ռազմավարությունների մշակման ընթացակարգերը։ Հիմնական շեշտը դրվել է մասնակիցներին Կարգավորող իրավասությունների կարիքների համակարգված գնահատման (SARCoN) գործիքը ներկայացնելու վրա, որը հատուկ մշակվել է ԱԷՄԳ կողմից՝ օգտագործելու համար կարգավորող մարմինների կողմից և որոշակի փոփոխություններով կարող է նաև օգտագործվել դրանց տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպությունների կողմից, և ԱԷՄԳ ու միջազգային փորձագետների վերահսկման ներքո առաջարկված վարժությունների իրականացման միջոցով ծրագրի կիրառման ոլորոտում պրակտիկ փորձի ձեռք բերման վրա։