2022 թվականի նոյեմբերի 30-ին Կենտրոնը հաջողությամբ անցել է իր Որակի կառավարման համակարգի վերահավաստագրման աուդիտ, որն իրականացվել է ISO 9001:2015 ստանդարտի պահանջներին համապատասխան:
Այս հավաստագրումն ընդգծեց Կենտրոնի ղեկավարության և բոլոր թիմերի հանձնառություն ունենալու կայուն և թափանցիկ Որակի կառավարման համակարգ: Այն ցույց տվեց որակի չափանիշներին գործընթացների և ընթացակարգերի համապատասխանության բարձր մակարդակ, ինչը, անկասկած, ընկերության հաջող գործունեության, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների բարձր ու կայուն որակի անբաժանելի մասն է:
Աուդիտն իրականացրել է TUV Rheinland-ի հայաստանյան ներկայացուցչությունը։