Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն
Զբաղվածության տեսակ Մշտական
Աշխատանքային գրաֆիկ 09:00–18:00
Պահանջվող փորձ: 1-3 տարի
Աշխատակիցը պատասխանատու է լինելու կազմակերպության փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման և իրականացման համար, մուտքային, ելքային և այլ փաստաթղթերի գրանցման, արխիվացման համար:
Պարտականություններ
Աշխատանքային պարտականությունները ներառում են՝
• Հեռախոսազանգերի պատասխանում
• Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթի իրականացում, ներառյալ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի և հավելվածների, ակտերի կազմում, գրանցում և վարում
• Կենտրոնի թափուր պաշտոնների համար հայտարարությունների պատրաստում, հարցազրույցների կազմակերպում
• Ծրագրերի վարում, կազմակերպության ծրագրերի շրջանակում մշակված հաշվետվությունների ուղղագրության, կետադրության, շարահյուսության և ֆորմատի ստուգում և շտկում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)
• Գործուղումների գրանցում և վարում: Գործուղման առաջադրանքների ստուգում, հրամանի կազմում, գործուղման հաշվետվությունների գրանցում
• Կենտրոնի կողմից կնքված պայմանագրերի վարում, կատարման ընթացքի հսկողություն
• Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության աշխատանքների կազմակերպում
• Հանձնարարականների կատարման ընթացքի ստուգում և գրանցում
• Փոստի և սուրհանդակային ծառայությունների ապահովում
• Փաստաթղթերի արխիվացում, Կենտրոնի գրադարանի վարում
• Տեղեկանքների, զեկուցագրերի և այլ ներքին փաստաթղթերի կազմում
• Գույքագրում և գույքի ցանկի վարում: Աշխատակիցներին ամրացված գույքի ցանկի վարում
• Կենտրոնի ինտերնետային կայքի վարում, Facebook/LinkedIn սոցիալական կայքերում էջի վարում
• Կենտրոնի գանձապահի պարտականությունների իրականացում
• Աջակցություն Կենտրոնի գնումների կազմակերպմանը
• Կենտրոնի որակի ապահովման համակարգի պահանջների կատարում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկների ներկայացում
• Թարգմանությունների իրականացում 3 լեզուներով
Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.
Local candidates only.
#hiring #jobopening #AdministrativeAssistant #nowhiring #recruiting #workwithus #officejobs
Զբաղվածության տեսակ Մշտական
Working Hours:
Full-time: 09:00–18:00
Part-time: 09:00–13:00 or 14:00–18:00
Պահանջվող փորձ Փորձը պարտադիր չէ
Ընտրված աշխատակիցը կիրականացնի հատուկ անհատական մոնիտորինգ՝ կիրառելով պրոֆեսիոնալ չափիչ սարքավորումներ։ Աշխատանքը կիրականացվի բացառապես Կենտրոնի գրասենյակում՝ համապատասխան լաբորատորիայում։ Կտրամադրվի ամբողջական ուսուցում աշխատանքի բոլոր ընթացակարգերի և պահանջվող որակի վերաբերյալ։ Աշխատողի հմտությունների գնահատումից հետո նա կարող է ներգրավվել Կենտրոնի այլ ծրագրերում և աշխատանքներում։
Պարտականություններ
• Համապատասխան չափիչ սարքավորումներով չափումների իրականացում
• Գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների անհատական դոզիմետրիկ վերահսկողություն
• Չափման արդյունքների վերլուծություն և հաշվետվության տրամադրում
• Գործընկեր կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում
• Չափումների ժամկետների վերահսկողություն
• Գրագետ նամակագրության վարում
Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.
Local candidates only.
#hiring #jobopening #MeasurementsSpecialist #nowhiring #recruiting #workwithus #laboratoryjobs
Զբաղվածության տեսակ Ժամանակավոր
Աշխատանքային գրաֆիկ Կես դրույք
Պահանջվող փորձ Փորձը պարտադիր չէ
Գրասենյակը («Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն, ք․ Երևան, Տիգրան Մեծի 4) հրավիրում է գրասենյակում կուտակված գրականության տեսակավորման և կատալոգի ստեղծման, գրադարակների կարգի բերման և կուտակված փաստաթղթերի արխիվացման մասնագետի։ Աշխատավարձը՝ բանակցելի։
Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.