Ֆիզիկոս-հետազոտող՝ միջուկային անվտանգության ոլորտում
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հրավիրում է որակավորված հետազոտող ֆիզիկոսի՝ միանալու մեր թիմին և իր մասնագիտական գիտելիքն ու փորձը ներդնելու միջուկային անվտանգության ոլորտում իրականացվող հետազոտական, վերլուծական և տեխնիկական աշխատանքներում։
Պարտականություններ
- Միջուկային անվտանգության ոլորտում վերլուծությունների և հետազոտությունների իրականացում։
- Միջուկային կայանների անվտանգության գնահատման հաշվարկային և վերլուծական աշխատանքների իրականացում։
- Ֆիզիկական երևույթների մոդելավորում, հաշվարկային տվյալների մշակում և վերլուծություն, արդյունքների գնահատում։
- Միջուկային անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մոտեցումների և զարգացման միտումների ուսումնասիրություն։
- Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր տարբերակների և ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգության հետ կապված հետազոտությունների իրականացում:
- Միջազգային փորձի, գիտատեխնիկական հրապարակումների, անվտանգության ստանդարտների և լավագույն փորձի ուսումնասիրություն ու դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակում։
- Միջուկային անվտանգության ոլորտի կարգավորող, մեթոդական և խորհրդատվական փաստաթղթերի նախագծերի մշակում։
- Ազգային և միջազգային գիտատեխնիկական ծրագրերին և նախագծերին մասնակցություն։
- Հաշվետվությունների, վերլուծական նյութերի և այլ տեխնիկական փաստաթղթերի պատրաստում։
Պահանջվող որակավորում, մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ
- Ֆիզիկա մասնագիտությամբ կամ համապատասխան բնագիտական/ինժեներական բարձրագույն կրթություն։
- Կարող են դիմել մագիստրատուրայի ուսանողները, մագիստրոսի աստիճան ունեցող անձինք, ասպիրանտները և գիտությունների թեկնածուի (PhD) գիտական աստիճան ունեցող մասնագետները;
- Ֆիզիկայի և մաթեմատիկայի հիմնարար գիտելիքներ։
- Վերլուծական մտածողություն և գիտատեխնիկական խնդիրների լուծման կարողություն;
- Հաշվարկային մեթոդների, տվյալների մշակման կամ ծրագրավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Միջուկային ֆիզիկայի, ռեակտորային ֆիզիկայի, միջուկային ճարտարագիտության կամ միջուկային անվտանգության ոլորտում գիտելիքները կամ հետազոտական փորձը կդիտարկվեն որպես առավելություն։
- Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի և/կամ ռուսերենի տեխնիկական իմացություն՝ մասնագիտական գրականության հետ աշխատելու և մասնագիտական հաղորդակցության համար։
- Նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
- Մասնագիտական որակավորումը շարունակաբար զարգացնելու ձգտում։
Մենք առաջարկում ենք
- Հետաքրքիր աշխատանք Հայաստանի միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի առաջատար գիտատեխնիկական կազմակերպությունում։
- Գիտելիքները իրական ինժեներական և անվտանգության խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորություն։
- Մասնակցություն Հայաստանի գործող և ապագա միջուկային էներգետիկ ծրագրերի անվտանգության հետ կապված աշխատանքներին։
- Մասնագիտացում և շարունակական կատարելագործում միջուկային անվտանգության ոլորտում։
- Փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանք և գիտելիքի փոխանցում։
- Մասնագիտական վերապատրաստումների և միջազգային ուսումնական ծրագրերի մասնակցության հնարավորություններ։
- Մասնակցություն ազգային և միջազգային գիտատեխնիկական նախագծերին։
- Համագործակցություն միջազգային և արտերկրյա գիտատեխնիկական կազմակերպությունների հետ։
- Մասնագիտական և գիտական կարիերայի առաջխաղացման հնարավորություն։
Վարձատրություն
Մրցունակ և բանակցելի՝ կախված թեկնածուի կրթությունից, գիտական աստիճանից, մասնագիտական գիտելիքներից, հմտություններից, աշխատանքային փորձից և իրականացվող նախագծերում ներգրավվածությունից։ Նախատեսվում են նաև պարբերական պարգևատրումներ։
Ինչպես դիմել
Դիմումը և CV կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին
Խնդրում ենք էլ. նամակի subject տողում նշել «Հետազոտող ֆիզիկոս - միջուկային անվտանգություն»։
ՄՌԱԳ կենտրոնը ողջունում է ինչպես նորավարտ հետազոտողների, այնպես էլ համապատասխան գիտական և տեխնիկական փորձ ունեցող մասնագետների դիմումները։