Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ թափոնների վերամշակման և թափոնների պահեստարանների կառուցման և շահագործման լիցենզավորմանը վերաբերող հիմնահարցերը։
Ամփոփվել են «Management of disused sealed radioactive sources and other institutional radioactive waste» և «Monitoring of Radioactive Waste Management Facilities» փաստաթղթերի վերջնական նախագծերը։
Միջազգային փորձագետները առաջարկել են մշակել ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների կառավարման միասնական օպերատորի ստեղծման ճանապարհային քարտեզ և գործուն քայլեր ձեռնարկել օպերատորի ստեղծման համար՝ դիտարկելով այդպիսի օպերատորի ստեղծման հնարավորությունը «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» հենքի վրա, հաշվի առնելով Կենտրոնի փորձը և գիտատեխնիկական հնարավորությունները։