Հայաստանում միշտ խրախուսվել է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես Խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր։ 1950-ական թվականներից Հայաստանը արդյունավետ օգտագործում է այդ տեխնոլոգիան ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, բժշկությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և գիտահետազոտական ոլորտը։ Չնայած իր առավելություններին, առաջացած ռադիոակտիվ թափոնների կառավարումը լուրջ մարտահրավեր է, որը պահանջում է ինտեգրված մոտեցում՝ ապահովելու և՛ անվտանգությունը, և՛ կայունությունը:
Ատոմային էներգիայի և տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարում է տնտեսական զարգացման հիմնական տարրերից մեկը։ Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը ուսումնասիրություններ է իրականացնում նոր ԱԷԿ ի շինարարության վերաբերյալ, դիտարկվում են և՛ բարձր հզորության ռեակտորները, և՛ փոքր հզորության և մոդուլային ռեակտորները՝ հաշվի առնելով տնտեսական, ենթակառուցվածքային և Հայաստանի էներգետիկ համակարգի հետ համատեղելիությունը։ ՀՀ ում ամենից շատ ռադիոակտիվ թափոնները գոյանում են հատկապես ՀԱԷԿ ի շահագործման արդյունքում, կգոյանան նաև ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու ժամանակ։ Համեմատաբար քիչ քանակությամբ ռադիոակտիվ թափոններ (ինստիտուցիոնալ տիպի թափոններ) են գոյանում նաև ոչ-միջուկային՝ գիտության, արդյունաբերության, առողջապահության և այլ բնագավառներից։
Ռադիոակտիվ թափոնները՝ ՀԱԷԿ շահագործումից առաջացած և շահագործումից հանելուց հետո ակնկալվող, ինչպես նաև ինստիտուցիոնալ տիպի թափոնները անվտանգ և արդյունավետ կառավարման կարիք ունեն՝ երկարաժամկետ բնապահպանական ռիսկերից խուսափելու և ապագա սերունդների վրա անհարկի բեռ չթողնելու համար։ Այսպիսով, երկրում կուտակված և առաջացած բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոնները կառավարելու համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգ, հուսալի և ճկուն համակարգ, ինչը կպահանջի թափոնների երկարաժամկետ և անվտանգ կառավարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և արդիականացում, ներառյալ համապարփակ իրավական դաշտի ստեղծումը։
ՀՀ ում մշակվել է Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ռազմավարություն, որը ներառում է
• Ազգային օպերատորի ստեղծումը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող մարմին, որը պատասխանատու է ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ կառավարման համար.
• Introduction and implementation of the “polluter pays” principle, creation of a special “off-budget” account;
• Implementation of measures to keep the generation of radioactive waste at the lowest possible level, as well as strengthening the control over it;
• Երկրաբանական ֆորմացիաներում ռադիոակտիվ թափոնների թաղման հնարավորության ուսումնասիրությունը
• ռադիոակտիվ թափոնների վերամշակման, պահման, անձնակազմի վերապատրաստման և էլեկտրոնային գրանցման համակարգի կատարելագործումը.
For the implementation of the provisions stipulated in the strategy, a working group comprised of professionals specialised in radioactive waste management was formed by the Minister of Territorial Administration and Infrastructure, in 2020. The aim of the group is to facilitate the implementation of the Strategy provisions for the Safe Management of Radioactive Waste in the Republic of Armenia. Work has begun on upgrading radioactive waste management systems at the Armenian NPP, as well as improving the overall legislative framework. The establishment of a National Waste Management Operator is of vital importance.
Ազգային օպերատորի ինստիտուտ
Բազմաթիվ երկրներ, որոնք շահագործում են ԱԷԿ-ներ (օրինակ՝ Սլովակիան, Չեխիան, Հունգարիան, Բուլղարիան, Ֆրանսիան, և այլն) ստեղծել են հատուկ կազմակերպություն՝ այսպես կոչված Ազգային օպերատոր, որը զբաղվում է թափոնների երկարաժամկետ ու կայուն կառավարման հարցերով։ Ազգային օպերատորը համակարգում և կազմակերպում է թափոնների կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրումը, գիտական և ներդրումային աշխատանքները, մարդկային ռեսուրսների հավաքագրումը, ռադիոակտիվ թափոնների կառավարման տարբեր տեղակայանքների կառուցումը, և այլն։
Բազմաթիվ միջազգային հարթակներում (ԱԷՄԳ) ՀՀ-ին ներկայացվում են հարցեր ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ ու կայուն կառավարմանն ուղղված քայլերի վերաբերյալ, ինչը նաև ՀՀ-ի վավերացրած Կոնվենցիաների ու ԱԷՄԳ-ի ստանդարտների պահանջ է։
Հետևաբար Ազգային օպերատորի ստեղծումը անհրաժեշտ ու առաջնային քայլ է, որը պետք է իրականացվի ՀՀ կառավարության ու ՏԿԵ նախարարության կողմից, նպաստելով ՀՀ-ում առկա ու առաջացող թափոնների երկարաժամկետ անվտանգ կառավարմանը, ինչպես նաև կբավարարվեն միջազգային կոնվենցիաների, ԱԷՄԳ ստանդարտների, ԵՄ համապատասխան դիրեկտիվների և ՀՀ-ում գործող կարգավորող պահանջները։