Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ադմինիստրատիվ պատասխանատու

Զբաղվածության տեսակ Մշտական

Աշխատանքային գրաֆիկ 09:00–18:00

Պահանջվող փորձ: 1-3 տարի

Աշխատանքի նկարագրություն

Աշխատակիցը պատասխանատու է լինելու կազմակերպության փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպման և իրականացման համար, մուտքային, ելքային և այլ փաստաթղթերի գրանցման, արխիվացման համար:

Պարտականություններ

Աշխատանքային պարտականությունները ներառում են՝

• Հեռախոսազանգերի պատասխանում

• Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթի իրականացում, ներառյալ աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի և հավելվածների, ակտերի կազմում, գրանցում և վարում

• Կենտրոնի թափուր պաշտոնների համար հայտարարությունների պատրաստում, հարցազրույցների կազմակերպում

• Ծրագրերի վարում, կազմակերպության ծրագրերի շրջանակում մշակված հաշվետվությունների ուղղագրության, կետադրության, շարահյուսության և ֆորմատի ստուգում և շտկում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

• Գործուղումների գրանցում և վարում: Գործուղման առաջադրանքների ստուգում, հրամանի կազմում, գործուղման հաշվետվությունների գրանցում

• Կենտրոնի կողմից կնքված պայմանագրերի վարում, կատարման ընթացքի հսկողություն

• Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության աշխատանքների կազմակերպում

• Հանձնարարականների կատարման ընթացքի ստուգում և գրանցում

• Փոստի և սուրհանդակային ծառայությունների ապահովում

• Փաստաթղթերի արխիվացում, Կենտրոնի գրադարանի վարում

• Տեղեկանքների, զեկուցագրերի և այլ ներքին փաստաթղթերի կազմում

• Գույքագրում և գույքի ցանկի վարում: Աշխատակիցներին ամրացված գույքի ցանկի վարում

• Կենտրոնի ինտերնետային կայքի վարում, Facebook/LinkedIn սոցիալական կայքերում էջի վարում

• Կենտրոնի գանձապահի պարտականությունների իրականացում

• Աջակցություն Կենտրոնի գնումների կազմակերպմանը

• Կենտրոնի որակի ապահովման համակարգի պահանջների կատարում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկների ներկայացում

• Թարգմանությունների իրականացում 3 լեզուներով

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն, լեզվաբանական կամ հարակից ոլորտում,
  • Հայերենի, Անգլերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, և՛ գրավո, և՛ բանավոր
  • Համակարգչային հմտություններ
  • Տարբեր ծրագրային միջոցների արագ ուսուցման և կիրառման ունակություն
  • Ուշադիր մանրուքների նկատմամբ, պարտաճանաչ, պատասխանատու և ժամկետներին հետևող
  • Լավ հաղորդակցման հմտություններ և քաղաքավարի վարքագիծ,
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Արագ սովորելու կարողություն, ճարպիկ և նոր գիտելիքներ ստանալու ձգտում

Ինչպես դիմել

Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.

Local candidates only.

#hiring #jobopening #AdministrativeAssistant #nowhiring #recruiting #workwithus #officejobs

Կրտսեր հետազոտող

Զբաղվածության տեսակ Մշտական

Working Hours:
Full-time: 09:00–18:00
Part-time: 09:00–13:00 or 14:00–18:00

Պահանջվող փորձ Փորձը պարտադիր չէ

Աշխատանքի նկարագրություն

Ընտրված աշխատակիցը կիրականացնի հատուկ անհատական մոնիտորինգ՝ կիրառելով պրոֆեսիոնալ չափիչ սարքավորումներ։ Աշխատանքը կիրականացվի բացառապես Կենտրոնի գրասենյակում՝ համապատասխան լաբորատորիայում։ Կտրամադրվի ամբողջական ուսուցում աշխատանքի բոլոր ընթացակարգերի և պահանջվող որակի վերաբերյալ։ Աշխատողի հմտությունների գնահատումից հետո նա կարող է ներգրավվել Կենտրոնի այլ ծրագրերում և աշխատանքներում։

Պարտականություններ

• Համապատասխան չափիչ սարքավորումներով չափումների իրականացում

• Գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների անհատական դոզիմետրիկ վերահսկողություն

• Չափման արդյունքների վերլուծություն և հաշվետվության տրամադրում

• Գործընկեր կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում

• Չափումների ժամկետների վերահսկողություն

• Գրագետ նամակագրության վարում

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն բնական գիտությունների ոլորտում (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն և հարակից)
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Համակարգչային բարձր հմտություններ, Microsoft Excel-ի բարձր մակարդակի տիրապետում
  • Տարբեր ծրագրային միջոցների արագ ուսուցման և կիրառման ունակություն
  • Ուշադիր մանրուքների նկատմամբ, պարտաճանաչ, պատասխանատու և ժամկետներին հետևող
  • Բարեհամբույր և հաղորդակցվող հաճախորդների հետ
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Արագ սովորելու կարողություն, ճարպիկ և նոր գիտելիքներ ստանալու ձգտում

We Offer

  • Comprehensive training in all job tasks and procedures,
  • Opportunity to gain a unique technical specialization,
  • Possibility to participate in other scientific and technical projects of the Center.

Ինչպես դիմել

Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.

Local candidates only.

#hiring #jobopening #MeasurementsSpecialist #nowhiring #recruiting #workwithus #laboratoryjobs

Ադմինիստրատիվ օգնական

Զբաղվածության տեսակ Ժամանակավոր

Աշխատանքային գրաֆիկ Կես դրույք

Պահանջվող փորձ Փորձը պարտադիր չէ

Աշխատանքի նկարագրություն

Գրասենյակը («Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն, ք․ Երևան, Տիգրան Մեծի 4) հրավիրում է գրասենյակում կուտակված գրականության տեսակավորման և կատալոգի ստեղծման, գրադարակների կարգի բերման և կուտակված փաստաթղթերի արխիվացման մասնագետի։ Աշխատավարձը՝ բանակցելի։

Պարտականություններ

  • Կուտակված փաստաթղթերի, գրադարանի կառավարում և արխիվացում։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Հնարավոր է դիտարկել թեկնածությունն առանց փորձի։

Ինչպես դիմել

Դիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով info@nrsc.am էլեկտրոնային հասցեով: info@nrsc.am.

hy