Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԳՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք, որ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հայտարարում է գնանշման հարցում՝ գիտահետազոտական ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Գնման շրջանակում նախատեսվում է հետևյալ ծառայությունների ձեռքբերում՝

Չափաբաժին 1 ` ակտիվ գոտու վնասման հաճախության գնահատում՝ տեխնիկական միջոցառումների ներդրման պայմաններում,

Չափաբաժին 2 ` վթարային վերլուծությունների համար սկզբնական տվյալների մշակում։

Ծառայությունների մատուցման ժամկետն է Չափաբաժին 1 մինչև 2026թ. մայիս և Չափաբաժին 2` ապրիլ ամիսներ համապատասխանաբար։

Գնանշման հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ՝ լրացված հրավերով նախատեսված ձևաչափերով (դիմում և գնային առաջարկ)՝ ուղարկելով info@nrsc.am, anna161313@gmail.com էլեկտրոնային հասցեներին։

Հրավերի ամբողջական փաթեթը ստանալու համար, կարող եք դիմել պատվիրատուին վերոնշյալ էլ․հասցեներին ուղղված նամակով։

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026թ. մարտի 23-ը, ժամը՝ 16:30։

Հարցերի դեպքում կարող եք դիմել նույն էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել 077304270 (Ա. Հարությունյան)։

Հարգանքով՝

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ

hy