ՀՀ-ում ճառագայթային իրավիճակի հսկման մոնիտորինգային ցանցի ստեղծման առաջին փուլը ընթանում է հաջողությամբ։ Ճառագայթային մոնիտորինգի ստացիոնար կայանները տեղադրման փուլում են։ ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում նախատեսվում է տեղադրել ընդհանուր առմամբ 32 ստացիոնար և երկու սպեկտրոմետրիկ կայան՝ Մեծամորի ատոմակայանին հարող տարածքներում և մի շարք բնակավայրերում։ Մոնիտորինգային կայանները 24/7 ռեժիմով և առցանց եղանակով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին են փոխանցելու ճառագայթային իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները։





