ԱԷՄԳ-ի տեխնիկական աջակցության շրջանակում, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը փորձագիտական առաքելությամբ այցելել է Թուրքմենստան։ Մեր մասնագետները Քաղաքացիական պաշտպանության և փրկարարական գործողությունների կառավարման Կենտրոնական քիմիական ռադիոմետրիկ լաբորատորիայում անցկացրել են դասընթաց՝ անձնակազմի ճառագայթային պաշտպանության, անհատական դոզիմետրիայի և տրամաչափարկման ծառայությունները բարելավելու, ԱԷՄԳ-ի ուղեցույցներին համապատասխանեցնելու նպատակով:
Առաքելությունը ղեկավարում էր Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ճառագայթային անվտանգության առաջատար մասնագետ Արփի Խաչատրյանը։
The mission aimed first to strengthen the knowledge in radiation protection: to provide an in-depth overview of IAEA GSR Part 3 and GSG-7 recommendations on occupational radiation protection, emphasising external personal monitoring, dose assessment methodologies, and measurement techniques. Another goal was to improve dosimetry practices by reviewing Armenia’s experience, identifying strengths and areas for improvement, and ensuring that QA/QC processes align with international standards for accuracy and reliability.
Մյուս կարևոր նպատակը դոզիմետրիկ պրակտիկայի կատարելագործումն էր։ Ներկայացվել է դոզիմետրիայի հայկական փորձը, բացահայտելով ուժեղ կողմերն ու բարելավման ուղղությունները՝ ապահովելու որակի պահպանման QA և որակի վերահսկման QC գործընթացների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Դոզաչափման համակարգի աշխատանքը բարելավելու համար հայ մասնագետները մանրամասն ներկայացրել են Harshaw 6600 Lite համակարգը, ներառյալ դրա բաղադրիչները, ինչպիսիք են TLD 100 դոզիմետրերը, տրամաչափարկման մեթոդները և փորձարկման ընթացակարգերը։
Հատուկ ուշադրություն է դարձվել տրամաչափարկման ընթացակարգերին. Հայ մասնագետները ղեկավարել են տրամաչափարկման ստանդարտ ընթացակարգերի մշակումը՝ ապահովելով հետագծելիությունը և դոզայի չափումների հետևողականությունը: Բացի այդ, թուրքմեն մասնագետներին ներկայացվել են տվյալների պահման, հաշվետվության մշակման և գրանցման միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդոլոգիաներ։
Լաբորատորիայի անձնակազմը համապատասխան դասընթաց է անցել WINREMS ծրագրային միջոցն օգտագործելու, պատշաճ տրամաչափարկման և տվյալների հավաքագրման վերաբերյալ։ Ցուցադրվել են դոզիմետրերի զրոյացման և ճառագայթման տեխնիկան, դոզիմետրերի ընթերցման և տրամաչափարկման գործընթացները, ներառյալ Cs-137-ի օգտագործումը արտաքին ճառագայթման ընթերցիչի տրամաչափարկման համար:
ՄՌԱԳ կենտրոնը կարևորում է միջազգային համագործակցությունն ու կարողությունների զարգացման աջակցությունը՝ ռադիացիոն անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
