«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ունի անկյունաքարային դերակատարություն։
Համագործակցելով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի հետ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» իրականացնում է միջուկային քրեաբանական փորձաքննություն՝ ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքում հայտնաբերված միջուկային և ռադիոակտիվ նյութերի բնութագրման համար։
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում իրականացնում է նաև ՀՀ տարածքում կարգավորող վերահսկողությունից դուրս գտնվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի որոնողական և վնասազերծման աշխատանքներ՝ ճառագայթահարման ռիսկերից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման համար։
The Nuclear and Radiation Safety Center in collaboration with the International Science and Technology Center (ISTC) implements the ISTC-AM-2546 project “Enhancement of Nuclear Forensics Capabilities in Armenia”. Main goal of the project is the improvement of the Armenian legal framework for sustainable and continuous development of nuclear forensics expertise as well as the promotion of effective cooperation between the bodies involved in combating illicit trafficking of nuclear and radioactive materials.





