Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում կայացել է «Միջուկային անվտանգության մակարդակի բարձրացումը տեխնիկական և գիտական աջակցող կազմակերպությունների միջոցով. Մարտահրավերներ և հնարավորություններ արագ փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողովը:Մասնակցում էին փորձագետներ ամբողջ աշխարհից՝ կիսելու իրենց փորձը, ընդլայնելու TSO-ների տեխնիկական և գիտական կարողությունները, խթանելու նրանց ներդրումը միջուկային և ճառագայթային անվտանգության օբյեկտների գործունեության մեջ:
Համաժողովի հատուկ նիստը նվիրված էր TOSCA ին (Technical and Scientific Support Organizations Self Capability Assessment)։ Այս գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհում, և շատ ԱԷՄԳ անդամ երկրներ ցանկություն են հայտնել այն կիրառել: 2024 թվականին TSO սեփական կարողությունների գնահատումն ավարտվել է 2 երկրում՝ Հայաստանում և Գանայում։
Կոնֆերանսին մասնակցում էր Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Սիմոնյանը։ Նա ներկայացրեց ՄՌԱԳ կենտրոնի՝ ԱԷՄԳ կողմից ստեղծված գործիքի կիրառման և սեփական կարողությունների գնահատման փորձը: Գնահատման արդյունքները ԱԷՄԳ փորձագիտական խմբի հետ քննարկվել էին նոյեմբերի 19-21-ը Հայաստանում տեղի ունեցած Ազգային աշխատաժողովի ընթացքում։ Փորձագիտական խմբի ներկայացրած եզրակացությունները հիմք կհանդիսանան Գործողությունների ծրագրի մշակման համար։ Marina Simonyan participated in the special session. She shared with the participants the company’s experience of conducting self-assessment with the IAEA-developed tool. The results of the self-assessment were discussed with the IAEA expert team during the National Workshop held in Armenia on 19-21 November 2024 and summarized in the recommendations, which will serve as a basis to develop an “Action plan” for their implementation.