Ինչպես արդեն հաղորդվել է, Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների աջակցությամբ, իրականացրել է բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխում Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից դեպի «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարաններ։ Գործընթացը կազմակերպվել է միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան՝ ապահովելով աղբյուրների անվտանգ հավաքումը, փաթեթավորումը և տեղափոխումը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի ռադիացիոն անվտանգության համակարգի բարելավման և միջազգային լավագույն փորձի կիրառման համատեքստում։
Դիտեք Հայլուրի ռեպորտաժը։