ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ունի անկյունաքարային դերակատարություն։

Համագործակցելով ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի հետ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» իրականացնում է միջուկային քրեաբանական փորձաքննություն՝ ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքում հայտնաբերված միջուկային և ռադիոակտիվ նյութերի բնութագրման համար։

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում իրականացնում է նաև ՀՀ տարածքում կարգավորող վերահսկողությունից դուրս գտնվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի որոնողական և վնասազերծման աշխատանքներ՝ ճառագայթահարման ռիսկերից բնակչության  պաշտպանության մակարդակի բարձրացման համար։

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համատեղ (ISTC, МНТЦ) իրականացնում է ISTC-AM-2546 «Հայաստանի միջուկային քրեաբանության կարողությունների բարելավում» թեմայով նախագիծը, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ իրավական դաշտը՝ միջուկային քրեաբանական փորձաքննության կայուն և շարունակական զարգացման համար, ինչպես նաև խթանել միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ներգրավված մարմինների արդյունավետ համագործակցությանը: