Ծերացման կառավարման շրջանակում ընդգրկված ՀԱԷԿ № 2 է/բ-ի տեխնիկական վիճակի վերաբերյալ հաշվետվություն (Health Report) 2023թ․-ի համար, NRSC-RT-ANPP-002/21-006/003, հուլիս 2024 Technical status report (Health Report) of the SSC for Unit No. 2 of the ANPP included in the scope of ageing management for 2023, NRSC-RT-ANPP-002/21-006/003, July 2024 Отчет о техническом состоянии (Health Report) СКК э/б № 2ААЭС, входящих в объем управления старением, за 2023 год, NRSC-RT-ANPP-002/21-006/003, июль 2024
ՀԿԲ-րի ծերացման կառավարման արդյունքների փաստաթղթավորման գործընթացի օպտիմալացման առաջարկներ, NRSC-RT-ANPP-002/21-008, հուլիս 2024 Proposals for the documentation process optimization of the results of SSC ageing management, NRSC-RT-ANPP-002/21-008, July 2024 Предложения по оптимизации процесса документирования результатов управления старением СКК, NRSC-RT-ANPP-002/21-008, июль 2024
Ծերացման վերլուծությունների վերավավերացման ուղղությամբ առաջարկներ՝ սահմանափակված ժամանակով (TLAA), NRSC-RT-ANPP-002/21-007, հունիս 2024 Proposals for the revalidation of time-limited ageing analyses (TLAA), NRSC-RT-ANPP-002/21-007, June 2024 Предложения по проведению ревалидации анализов старения, ограниченных по времени (TLAA), NRSC-RT-ANPP-002/21-007, июнь 2024
Ծերացման կառավարման շրջանակում ընդգրկված ՀԱԷԿ № 2 է/բ-ի տեխնիկական վիճակի վերաբերյալ հաշվետվություն (Health Report) 2022թ․-ի համար, NRSC-RT-ANPP-002/21-006/002, մարտ 2024 Technical status report (Health Report) of the SSC for Unit No. 2 of the ANPP included in the scope of ageing management for 2022, NRSC-RT-ANPP-002/21-006/002, March 2024 Отчет о техническом состоянии (Health Report) СКК э/б № 2ААЭС, входящих в объем управления старением, за 2022 год, NRSC-RT-ANPP-002/21-006/002, март 2024
ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հյուրընկալեց Շվեդիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող մարմնի ներկայացուցիչներին։ Հյուրերը միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագետների հետ միասին կայցելեն ՀԱԷԿ, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, ճառագայթային թերապիա իրականացնող որոշ առողջապահական կազմակերպություններ։ Այցի արդյունքում կնախապատրաստվի Հայաստանի և Շվեդիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության և փոխընբռնման հուշագիր։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն համագործակցելու է Շվեդիայի կարգավորող մարմնի հետ ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային բժշկության և ճառագայթային թերապիայի, ինչպես նաև մասնագետների պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում։
ՄՌԱԳ կենտրոնի ռադիացիոն անվտանգության առաջատար մասնագետ Արփի Խաչատրյանը մասնակցեց Վիեննայում կայացած Տեխնիկական հանդիպմանը, որտեղ քննարկվեցին Միջազգային ռադիացիոն չափումների և միավորների կոմիտեի (ICRU) 95-րդ զեկույցում ներկայացված արտաքին ճառագայթահարման չափումների գործառնական նոր մեծությունների և միավորների ներդրման հնարավոր ազդեցությունները: Քննարկվող հարցերը ներառում էին նոր չափումների ներդրման առավելությունները, իրականացման հետ կապված խնդիրները և դրանց ընդունման համար անհրաժեշտ ժամանակը: Արփի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ ռադիացիոն անվտանգության ոլորտի այն մարտահրավերներին, որոնց բախվում են Հայաստանի նման փոքր երկրները: ՄՌԱԳԿ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը միջազգային քննարկումներում և հանձնառու է ակտիվ դերակատար լինել՝ աջակցելով ճառագայթային պաշտպանության միջազգային ստանդարտների մշակմանը։
Կենտրոնի ներկայացուցիչ, ռադիացիոն անվտանգության առաջատար մասնագետ Սաթինե Վարդանյանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար կազմակերպված “ «Ռադիոակտիվ թափոնների և ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ կառավարում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» թեմայով միջազգային աշխատաժողովին: Սաթինե Վարդանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով ռադիոակտիվ աղբյուրների հայտնաբերման և դրանց հետ աշխատանքի Հայաստանի փորձը։
Կենտրոնի ռադիացիոն անվտանգության թիմի ներկայացուցիչը հուլիսի 22-26-ը մասնակցել է «Միջուկային նյութերի կառավարման ինստիտուտի» 65-րդ տարեկան հեղինակավոր հանդիպմանը, որն այս տարի անցկացվել է ԱՄՆ Պորտլանդ քաղաքում։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է կարգավորող հսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ նյութերի և նախագծային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրների կառավարման վերաբերյալ ՄՌԱԳԿ-ի փորձը։ Կենտրոնի ներկայացուցչին շնորհվել է «Միջուկային նյութերի կառավարման ինստիտուտի» անդամակցության մեկ տարվա իրավունք և հեղինակավոր «Միջուկային նյութերի կառավարման ամսագրի» թղթակից անդամի և խմբագրի իրավունք։