«Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան միջազգային իրավական փաստաթուղթ է, որն ապահովում է աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգության գլոբալ վերահսկողությունը՝ սկսած նրանց առաջացումից մինչև թաղումը:
Երեք տարին մեկ Կոնվենցիան վավերացրած անդամ պետությունները ներկայացնում են Ազգային Հաշվետվություններ, քննարկում Կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացմանն ու առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այս տարվա մարտի 17-ից 28ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցեցին 77 երկրների ավելի քան 1000 պատվիրակ։
The Armenian delegation included representatives from the Armenian Nuclear Regulatory Authority, the Armenian Nuclear Power Plant, and the Office of the Permanent Representative of the Republic of Armenia in Austria. The NRSC played an active role in preparing and submitting Armenia’s National Report and addressing questions from other Contracting Parties.
ՀՀ կողմից ներկայացված նախորդ Ազգային հաշվետվություններում, որպես առաջնային մարտահրավեր, նշվել է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների կառավարման կենտրոնացված կազմակերպության (Ազգային օպերատոր) բացակայությունը։ Ազգային օպերատորը պետք է զբաղվի ՀՀ-ում առկա և առաջացող բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ կառավարմամբ։ Նշենք, որ ՀՀ ազգային հաշվետվության քննարկումների արդյունքում ՀՀ-ին ուղղվել է ընդհանուր առմամբ 50 հարց, որոնց 70%-ը վերաբերում են ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի երկարաժամկետ կառավարմանը, հատկապես՝ Ազգային օպերատորի ստեղծմանը: Հանդիպումների ընթացքում բազմիցս քննարկումներ են ծավալվել «Ազգային օպերատոր»-ի դերի մասին։
Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի երկարաժամկետ կառավարման անվտանգ, ապահով և կայուն համակարգի զարգացման համար հրամայական է Ազգային օպերատորի ինստիտուտի առկայությունը։ Կարևորագույն նպատակներից է ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի հետ կապված խնդիրները ապագա սերունդներին չթողնելը, ինչը Համատեղ Կոնվենցիայի առաջնային պահանջներից մեկն է։


