Թեև Իրանի միջուկային օբյեկտներն անմիջապես Հայաստանի սահմաններին մոտ չեն, լայնածավալ վնասի դեպքում հնարավոր է ռադիոակտիվ նյութերի տարածում՝ կախված քամու ուղղությունից և պայթյունների բնույթից։
Ի՞նչ կարողություններ ունի Հայաստանը մշտադիտարկում իրականացնելու համար։ Ինչպե՞ս է կազմակերպվում ճառագայթման մոնիթորինգը, որտեղ և ինչ հաճախականությամբ է այն իրականացվում, և ի՞նչ են ցույց տալիս վերջին չափումները։ Գոյություն ունե՞ն ռիսկեր բնակչության համար։
Այս հարցերին պատասխանում են Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանը, Ռադիոլոգիական լաբորատորիայի ավագ մասնագետ Կարեն Հարոյանը և ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը։