ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը (Կենտրոն) գիտատեխնիկական ընկերություն է, որն իրականացնում է գիտատեխնիկական մշակումներ, վերլուծություններ և փորձաքննություն միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում: Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է օգտագործելով ժամանակակից մեթոդներ և ծրագրային միջոցներ: Կենտրոնում կուտակված փորձը ներառում է միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառին առնչվող մի շարք ուղղություններ: Կենտրոնը, որպես փակ բաժնետիրական ընկերություն, հիմնադրվել է 2001թ-ին: Կենտրոնն իրականացնում է աշխատանքներ պայմանագրային հիմունքներով։ Ներկայումս Կենտրոնն ունի 30 աշխատակից․ աշխատակիցների քանակը փոփոխվում է կախված Կենտրոնի ծանրաբեռնվածությունից: