Ռադիացիոն անվտանգության խումբը /ՌԱԽ/ գործունեություն է իրականացնում ռադիացիոն անվտանգության, ռադիացիոն պաշտպանության և ֆիզիկական պաշտպանության ոլորտներում: Խումբը իրականացնում է հետևյալ աշխատանքները.
ռադիացիոն պաշտպանության գնահատում և պաշտպանական պատնեշների հաշվարկներ,
գամմա-սպեկտրոմետրիա,
ռենտգենյան սարքավորումների որակի և կայունության չափումներ,
իոնիզացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատող անձնակազմի և աղբյուրի մոնիտորինգ,
ռադիոնուկլիդների շրջակա միջավայր արտանետման դեպքում ռադիոլոգիական հետևանքների գնահատում,
իոնացնող ճառագայթման աղբյուրներ օգտագործող/պահող կազմակերպությունների ֆիզիկական պաշտպանության համակարգի գնահատում և արդիականացում,
անհատական ռադիացիոն մոնիտորինգ,
շրջակա միջավայրի ռադիացիոն մոնիտորինգ,
ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման գնահատում,
մասնագետների վերապատրաստում՝ ռադիացիոն անվտանգության և պաշտպանության բնագավառում:
Ռադիացիոն անվտանգության խումբը մասնակցում է կարգավորող փաստաթղթերի պահանջների մշակմանը ռադիացիոն պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում:
Պաշտպանիչ պատնեշների հաշվարկների համար ռադիացիոն անվտանգության խումբը օգտագործում է MercuRad հաշվարկային ծրագիրը, ինչպես նաև MCNP Monte Carlo մեթոդի վրա հիմնված գործիքներ: MercuRad հաշվարկային ծրագիրը թույլ է տալիս աղբյուրները մոդելավորել բարդ երկրաչափությամբ: