ՄՌԱԳԿ

NUCLEAR AND RADIATION SAFETY CENTER

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը (Կենտրոն) հաստատություն է, որն իրականացնում է գիտական ու տեխնիկական վերլուծություններ, մշակումներ և փորձաքննություն միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և ծրագրային միջոցներ:

Կենտրոնն աշխատում է միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառին առնչվող մի շարք ուղղություններով: Որպես փակ բաժնետիրական ընկերություն, այն հիմնադրվել է 2001թ-ին: Աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով։ Ներկայումս Կենտրոնն ունի 30 աշխատակից, որոնց թիվը փոփոխվում է կախված ծանրաբեռնվածությունից: