2021թ․ ընթացքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն հաջողությամբ իրականացրել է նաև հետևյալ կազմակերպություններում օգտագործված և օգտագործման համար այլևս ոչ պիտանի, ինչպես նաև կարգավորող հսկողություն դուրս գտնվող ռադիոակտիվ աղբյուրների որոնողական աշխատանքներ․
- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտ,
- Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ,
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
- Չափագիտության ազգային ինստիտուտ
Չափագիտության ազգային ինստիտուտում հայտնաբերված աղբյուրները վնասազերծվել են և անվտանգ տեղափոխվել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պահման համար։
Ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 80 ռադիոակտիվ աղբյուր՝ վերը նշված կազմակերպություններից։