Հայաստանի Հանրապետության Կառավարության 7 մարտի 2024 թվականի N 326-Ն որոշմամբ հաստատվեց «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը» փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 7 մարտի 2024 թվականի N 326-Ն որոշմամբ հաստատվեց «Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն» ՓԲԸ-ի հեղինակած փաստաթուղթը՝ «Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը»: Փաստաթուղթը հիմք է հանդիսանալու միջազգայնորեն ընդունված մոտեցումների կիրառմամբ գնահատելու ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ռադիացիոն ազդեցությունը։